ԱՄՆ Սենատը, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 22-ին կվավերացնի Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության նոր պայմանագիրը։
Փաստաթուղթը ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրվել էր Պրահայում՝ ապրիլի 8-ին։
Պայմանագիրը նախատեսում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից մարտագլխիկների կրճատում 30 տոկոսով (այսինքն՝ 1550 հատ երկու կողմերի համար):
Ինչպես հայտնում է Առաջին ալիքը, քննարկումներն արդեն ավարտվել են։





























