Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Գալստյանների ընտանիքը ՀԴՄ շահող կտրոնով 500 հազ. դրամ (մոտ 1390 դոլար) է շահել։

Վերջից յոթ թվերի համընկնմամբ շահող է դարձել 63843973 հատուկ համարով կտրոնը: Այն նրանց տրամադրվել էր ավտոմեքենան կայանելիս` սահմանված վարձավճարի դիմաց:  

Գալստյանները շահումը ստացել են «Արարատբանկ»-ում: