Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին` վեց տարի ժամկետով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն չէր նշվել, թե որն է նրա պաշտոնանկության պատճառը:
Նրա փոխարեն նախարար էր նշանակվել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Ֆինանսների նախարար էր նշանակվել ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:




























