Անգամ գերխելացի համակարգիչը չի կարող պատասխանել հարցին, թե Թուրքիան երբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Երբ լրագրողները նրան հարցրեցին, թե իր կարծիքով, ե՞րբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա մի պահ քարացավ անակնկալից, հետո ասաց. «Ճիշտն ասած՝ այդ հարցին պատասխանել փորձելիս նույնիսկ համակարգիչը կարող է շարքից դուրս գալ»: