Ռուսաստանի հարավային մասի Մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Ջաֆար Բիկմաեւի որդին կորել է Դոնի Ռոստովում:
Դոնի Ռոստովի մզկիթի 26-ամյա իմամ Նայիլ Բիկմաեւը կորել է սեփական տան բակից: Ինչպես Life News-ին պատմել են Դոնի Ռոստովի իրավապահները, նրան առեւանգել են անհայտ անձինք, երբ մի քանի րոպեով դուրս էր եկել տանիք:
Նախնական վարկածով, Նայիլ Բիկմաեւը կարող էր տանից հեռանալ ինքնակամ: Նա խիստ հավատացյալ էր եւ կարող էր գնալ Ռուսաստանի այլ շրջաններ, գրում է Life News-ը:





























