Երեկ Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինը նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով նախաճգնաժամային մակարդակը։
Պղնձի 1 տոննան 3 ամիս հետո մատակարարմամբ հասել է 9325 դոլար մակարդակին։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր դեկտեմբերի 14-ին՝ 9267 դոլար/տոննա։ Ճգնաժամի ընթացքում պղնձի համախարհային գները ընկան մինչեւ 3000 դոլար/տոննա մակարդակին։

Ըստ Bloomberg-ի՝ մետաղների, հատկապես պղնձի գները կշարունակեն աճել նաեւ 2011-ին՝ սպասվող դեֆիցիտի պատճառով։ Պղնձի գնի աճին նպաստում է նաեւ Չիլիի Collahuasi հանքում շարունակվող գործադուլը։