Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Սադամ Հուսեյնի հարսը՝ Սեւիմ Թորունը։

 Թուրքական Milliyet-ը նշում է, որ 52-ամյա Թորունի կյանքը սկսվել էր արեւելյան հեքիաթների պես գեղեցիկ եւ ավարտվել տառապանքներով։ Ստամբուլում նրա թաղմանը մասնակցել է ընդամենը 3-ից 5 հոգի։

 1982-ին Սեւիմ Թորունը ընտրվել էր «Բաղդադի թագուհի», որից հետո ամուսնացել էր Սադամ Հուսեյնի որդու հետ։ Նրանց ամուսնությունը տեւել էր ընդամենը 8 ամիս։  Երիտասարդ կինը չէր դիմացել ճնշումներին եւ փախել էր Թուրքիա։