Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դիվանագիտական խողովակներով  ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կանխել ԱՄՆ Կոնգրսում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումը։

 Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, թե Օբաման այն ղեկավարն է, ով լավ գիտի երկու երկրների հարաբերությունների կարեւորությունը եւ ընդգծել, որ իրենք սպասում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն դառնա հայկական բանաձեւի գերին։

 «Հայկական բանաձեւը Կոնգրեսի օրակարգ բերելու նախաձեռնություններն անհանգստությամբ ենք հետեւում՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ապագայով մտահոգվելու տեսանկյունից ելնելով»,-նշել է Աբդուլլահ Գյուլը։

 Նշենք, որ հայտնի էր դարձել, թե  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ջանքեր է գործադրում լիագումար նիստի օրակարգ բերել հայկական թիվ 252 բանաձեւը, սակայն այն դեռեւս չի ստացվել։