Շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Սակայն ի տարբերություն մյուս պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում, թե ում նշանակի նրա փոխարեն։
Որքան էլ զարմանալի է, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու օր առաջ այդ պաշտոնը առաջարկել է պաշտոնանկ արված արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին։ Սակայն Գեւորգ Դանիելյանը իր մեջ ուժ եւ համարձակություն է ունեցել հրաժարվելու առաջարկից։
Ներկա պահին դեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ ոչ ոքի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում չի տեսնում, սակայն նրան փնտրում է Սահմանադրական դատարանում։




























