Ստավրոպոլում ծեծկռտուք է տեղի ունեցել Դաղստանից ժամանած վեց երիտասարդների միջեւ, որն ավարտվել է հրաձգությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի իրավապահներին:
«Մի քանի երիտասարդների միջեւ վեճ է սկսվել բուհերից մեկի մոտ: Երիտասարդներից մեկը կրակոցներ է արձակել գազային ատրճանակից: Պատահաբար անցնող մի երիտասարդ փորձել է վնասազերծել կրակողին, սակայն վիրավորվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կրակողին հաջողվել է թաքնվել, իսկ վիրավորին բուժօգնություն է ցուցաբերվել:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:





























