Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է լրամշակել եւ հաստատել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: