Դեկտեմբերի 22-ին`ժամը 14.34-ին,  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի 9-րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը վայր է ընկել եւ չի կարող բացել բնակարանի դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 76-ամյա Վարդանուշ Դիլբարյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

Սակայն, ժամը 20.01-ին, նորից ահազանգ է ստացվել, որ բնակիչը կրկին վայր է ընկել եւ չի կարող բացել բնակարանի դուռը:

Փրկարարները` բացել են բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է Վարդանուշ Դիլբարյանը:  Նա տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: