2010 թվականին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին չհաստատված Մեթյու Բրայզայի փաստաթղթերը կվերադարձվեն Սպիտակ տուն եւ կքննարկվեն արդեն հաջորդ տարի։

«Բրայզայի գործը, ինչպես նաեւ չհաստատված այլ թեկնածություններ կվերադարձվեն երկրի նախագահին։ Բոլոր այդ փաստաթղթերը հաջորդ տարի պետք է ներկայացվեն Սենատի նոր կազմին»,- ասված է ԱՄՆ Սենատի մեկնաբանության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու հարցում «վետո» էին դրել սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը։

Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը սատարում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկնածությունը։