Իրավապահ մարմինների ներկայաչուցիչները Սոչիում պայթեցրել են պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել կինոթատրոնի մերձակայքի շինություններից մեկում: Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, կինոթատրոնի պահակային ծառայության աշխատակիցը հայտնաբերել է առարկա, որը նման է եղել կրակմարիչի` փաթեթավորված կպչուն ժապավենով:

Դեպի վայր են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հաստատել են, որ սարքավորման ներսում պայթուցիկ նյութ է տեղադրված:

Իրավապահ մարմինների կողմից որոշում է ընդունվել ռումբը հատուկ պայթեցնել: Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ընթանում է հետաքննություն: