ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը 2011 թվականին միայն դրական տեղաշարժեր է ակնկալում, եւ կարծում է, որ քաղաքական դաշտում «պայթյուններ» եւ նմանատիպ այլ գործողություններ տեղի չեն ունենա: Նա չի կիսում իր խորհրդարանական գործընկերոջ՝ «Ժառանգություն» խմբակցության ղելավար Ստյոպա Սաֆարյանի տեսակետը, թե «2010 թվականին մենք այնքան ականներ ենք դրել 2011 թվականի համար, որ դրա ապտակները դեռեւս ուտելու ենք 2011 թվականին»:
«Տեսակետ է, որը չեմ կիսում: Եկեք ականներից չխոսենք, մեր մեջ թշնամիներ չփնտրենք: Փորձենք այս նոր տարում ավելի բարիանալ, բացասականը հասարակությունից հանել»,-առաջարկեց Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահը հավելեց նաեւ, որ 2011 թվականին «հորդառատ անձրեւներ չեն լինի, եւ երկիր ավելի կտաքանա»: Թե ինչ նկատի ուներ «տաքանալ» ասելով, մնում է միայն կռահել:





























