Ստամբուլի Քադըքյոյի դատարանում մի սպանության դատավարության ժամանակ ամբաստանյալը՝ Մեհմեդ Էմին Սոյլուն հրազենային ծանր վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ սպանվածի եղբայրներից Հասանը կարողացել է դատարանի դահլիճ մտցնել ատրճանակ եւ կրակել ամբաստանյալի վրա։ Գլխի հատվածում ծանր վնասվածք ստացած Մեհմեդը տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության ուղեկցությամբ դահլիճից հեռանալու ժամանակ լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է պատահել, Հասանը պատասխանել է. «Բան չի եղել, վատ մարդու երեխա է սպանվել։ Նա իմ եղբորն է սպանել, ես էլ՝ նրան»:




























