Հռոմում Շվեյցարիայի եւ Չիլիի դեսպանատներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Անարխիստների ոչ ֆորմալ դաշնությունը»:
Այս կազմակերպությունը լավ ծանոթ է իտալական իրավապահ մարմիիններին: 2009 թվականին անարխիստները պայթուցիկ սարք էին գործի գցել Միլանի հեղինակավոր Բոկկոնիի համալսարանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 23-ին Հռոմում Չիլիի դեսպանատանը ռումբով փաթեթ էր պայթել: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Հռոմում Շվեյցարիայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի մասին: Դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձեռքերի լուրջ վնասվածքներ էր ստացել եւ միանգամից հոսպիտալացվել էր:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել էր, որ Հռոմում Հայաստանի դեսպանատունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Հայաստանի դեսպանատունը գտնվում է Հռոմի կենտրոնում, այսինքն` պայթյուններից բավականին հեռու:





























