Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 142/1 հասցեում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.50-ին:
Ոստիկանության ՊՊԾ-ին պատկանող ավտոպարկում այրվել է չշահագործվող «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:





























