Դեկտեմբերի 23-ին ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ եւ այնտեղ կուտակված անասնակեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել` 01.45-ին:

Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող ոչ բնակելի տունը եւ անասնագոմը`   400 քմ. ընդհանուր մակերեսով եւ այնտեղ կուտակված մոտ 30-35 տ անասնակեր: Հրդեհի հետեւանքով  ծխախեղդ են եղել 8  խոշոր եղջերավոր անասուն եւ 5  խոճկոր: