Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության միասնական քննադատական դիրքորոշումը Բելառուսի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Freedom House-ի իրավապաշտպանները նաեւ կոչ են արել ԵՄ-ին վերականգնել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցները, եթե բելառուսական իշխանությունները չարձագանքեն Արեմուտքի կոչերին՝ ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ձերբակալվել էին նախագահի 7 թեկնածուներ եւ մոտ 600 ընդդիմադիր ակտիվիստներ:




























