Եվգենի Պրիմակովն առաջիկայում պետք է լքի ՌԴ Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահի պաշտոնը, «Վեդոմոստի»-ին հայտնել է միանգամից մի քանի աղբյուր: Պալատից առավել մեծ ակտիվություն են ակնկալում, ասել է կրեմլյան մի պաշտոնյա. «Ուզում են, որ պալատը համապատասխանի միջազգային չափորոշիչներին»:
Ներկայումս Պրիմակովին փոխարինող են փնտրում: Նրա անունը, ինչպես եւ նախկին ղեկավարի հեռացման մասին կհայտնեն ԱԱՊ համագումարում, որը կայանալու է 2011թ. մարտին: Եկող տարի ավարտվում է Պրիմակովի նախագահության 5-ամյա ժամկետը:
Որպես պալատի նախագահ նշվում է փոխվարչապետ Վիկտոր Զուկբովի անունը, սակայն կան այլ թեկնածուներ եւս: Կրեմլն այլ ֆավորիտ ունի՝ արտաքին հետախուզության ներկայիս պետ Միխայիլ Ֆրադկովը:





























