Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի լրատվական ծառայությունը երբեւէ անհեթեթություններ չի մեկնաբանել եւ այսուհետ էլ չի մեկնաբանելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ մեկնաբանելով հայաստանյան մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր վարչապետ Տիգրան Սարգսյանը չի բացառում, որ կարող է Հայաստանի Ազգային Ժողովն արձակելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այդ հարցով նախօրեին դիմել էր Արամ Անանյանին, ով պատասխանել էր. «Առանց մեկնաբանության»:

Ըստ Հայաստանի Սահմանադրության, համապատասխան հիմքերի դեպքում ԱԺ-ն ցրելու առաջարկով հանրապետության նախագահին կարող են դիմել վարչապետը եւ ԱԺ նախագահը: