Ճապոնիան եւ Թուրքիան բանակցություններ են վարել Թուրքական Սինոպե քաղաքում խոշոր ատոմակայան կառուցելու շուրջ, հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Ճապոնիայի միջազգային ռադիոն:

Թուրքիան ծրագրում է Սինոպեում չորս ռեակտորներով, 1,4 մլն կիլովատտ հզորությամբ ատոմակայան կառուցել:

Թուրքիան մինչեւ 2023 թվականը մտադիր է 2 ատոմակայան կառուցել՝ Միջերկրական եւ Սեւ ծովերի ափին: