Դիարբեքիրում ձերբակալվել է այս տարվա հունիսի 22-ին Ստամբուլի թաղամասերից մեկում զինվորականների ընտանիքներին տեղափոխող ավտոբուսի եւ հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում պայթյունների հավանական կազմակերպիչը։

Ավտոբուսի պայթեցման հետեւանքով մահացել էր 5, իսկ Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած պայթյունից մահացել էր մահապարտը՝ վիրավորելով  մոտ 15 ոստիկանի եւ նույնքան էլ  քաղաքացիական անձանց։