Այս օրերին բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները ամանորյա հանդիսություններ են անում՝ գալիք Նոր տարին շնորհավորելով՝ տեղեկացնում է թերթը: Երեկ երեկոյան նման հավաք էր կազմակերպել «Նիգ-Ապարան» հայրենակցական միութունը՝ բոլոր ապարանցիներին հավաքելով «Շանթ» ռեստորանային  համալիրում: Հավաքի վայրը բավական խորհրդանշանական է, քանի որ «Շանթի» սեփականատերերն ապարանցիներ են: «Շանթ» պաղպաղակի ընկերության սեփականատեր Ղարիբյան եղբայրների միջեւ ծավալված երկարամյա հակամարտության ընթացքում ստեղծվել է երկու «Շանթ» ընկերություն, որոնցից մեկը պատկանում է ավագ եղբորը՝ Մանվել Ղարիբյանին, որը երեկ չի մասնակցել ապարանյան հավաքին: Իսկ մյուսը՝ կրտսեր եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, բաց նամակ էր ուղղել հանրապետության նախագահին՝ խնդրելով փրկել իրենց ընտանիքը Աղվան Հովսեփյանից: