Առնվազն 39 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում անվտանգության ուժերի վրա մահապարտի հարձակման հետեւանքով:
Մահապարտ ահաբեկիչը Աֆղանստանի հետ սահմանային Բաջաուր նահանգի Կհար քաղաքում սնունդ բաժանելու կետի մոտ գործի է դրել պայթուցիկ սարք, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով France-Presse-ին: Ավելի քան 60 մարդ վիրավորվել է:
Հարձակումը տեղի է ունեցել 150 թալիբների կողմից 5 զինվորական անցակետերի վրա համակարգված հարձակումից մեկ օր անց: Այդ ժամանակ զոհվել էր 11 զինծառայող եւ 24 գրոհային, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























