Մեծ Բրիտանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին իշխող կուսակցության նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը Հայաստանի ներքին գործն է: Այս մասին հունվարի 19-ին ԵՄ-ի եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնագրի ներկայացման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտսսկին:

Եվրոպական պաշտոնյան վստահ է, որ այս հարցը պետք է քննարկվի բացառապես հայ հասարակության կողմից: «Նկատի ունեցեք այն փաստը, որ ես վերջին մարդն եմ այստեղ, որն իրավունք ունի եւ պարտավոր է պատասխանել այդ հարցին»,-ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Սարգսյանի թեկնածության  առաջադրման մասին հայտարարել է  նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է 

Մեր ցանկությունն է, որ ՀՀ նախագահի ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանին

«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին