Հրապարակվել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որհամաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 21 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 166 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 27.12.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ:




























