Ամերիկյան Իլինոյս քաղաքում կոյուղաջրերի մաքրման ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում թունավոր թափոնների արտահոսք է եղել, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Չիկագոյից 60 կմ հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում, դեկտեմբերի 27-ի առավոտյան այն բլոկում, որտեղ մեթանի արտադրություն էր իրականացվում: Մաքրման համալիրի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Պայթյունից հետո «շլամի» արտահոսք է եղել, եւ մոտ 1,5 մլն գալոն թունավոր նյութ ուղղվել է Կանակի գետի կողմը:
Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Ռոն Յանգի տվյալներով, փրկարարներին հաջողվել է փակել արտահոսքի ճանապարհը եւ նախքան գետին հասնելը հավաքել հատուկ տարաների մեջ:
Իշխանությունները դեպքի հետաքննություն են իրականացնում եւ փորձում են պարզել հասցված աղտոտման վնասները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























