Պետեկամուտների կոմիտեն կառվարության քննարկմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է կանոնակարգել երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալը։
Այսինքն՝ երրորդ անձը հարկային մարմնին պետք է հայտնի տեղեկություն՝ այլ հարկատուի վերաբերյալ, եթե, իհարկե, այդպիսի տեղեկություններ ունի։ Հատկանշական է, որ ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել սույն օրինագծին՝ պնդելով, որ այդ հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» օրենքով։ Հարկայինում սրան առարկել են, որ լրացուցիչ տեղեկություն պահանջելու իրավունք ունեն։
Սահմանվել է, որ հարկային մարմինը պետք է գրավոր դիմի՝ այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Ընդ որում՝ այդ դիմումը պետք է ստորագրի «վերադաս հարկային մարմնի ղեկավարը»։ Եթե հարցում ստանողը չի ցանկանում այլ անձի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, ապա պետք է բացատրի, թե ինչու։




























