Եգիպտսի հարավում, Ասյութ - Էլ Մինյա մայրուղիում ավտոճանապարհային պատահարի հետեւանքով 53 մարդ է տուժել: Նրանց մեծ մասը տեղի միջնակարգ կրթական հաստատության աշակերտուհիներ են: Երեք աղջիկներ եւ շտապօգնության մեքենայի վարորդը համարվում են անհայտ կորած: Ճանապարհային ոստիկանության տվյալներով, վատ եղանակային պայմանների պատճառով ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց եւ ընկել է սելավի հոսանքի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: