Թբիլիսիում ամուսնական զույգի վիճաբանության արդյունքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես լրագրողներին հայտնել է Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն, Վրաստանում ամուսնու վրա բարկացած կինը հրդեհել է տունը։

Դա պատահել է այն բանից հետո, երբ ամուսինը վիրավորել է նրան։ Նա հարբած է եղել եւ որոշել է հարաբերություններ պարզել կնոջ հետ։

Դեպքի վայր են ժամանել 14 հրշեջ հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը, հայտնում է Trend-ը։