ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգվել է խորհրդարանական արձակուրդներից՝ որպեսզի նշանակի չորս դեսպանների, այդ թվում՝ Թուրքիայում դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն: Նաեւ նշանակվել են Սիրիայում եւ Չեխիայում դեսպանները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանում ԱՄն դեսպանի պաշտոնում նշանակվել է Մեթյու Բրայզան:

Նշենք, որ ըստ ամերիկյան օրենսդրության, խորհրդարանական արձակուրդների ժամանակ ԱՄն նախագահն իրավունք ունի դեսպաններ նշանակել: Նշենք, որ սենատորները վետո էին դրել դեսպանների թեկնածության վրա, եւ Օբաման օգտվել է հնարավորությունից:

Սակայն կա մեկ «բայց»: Եթե մինչեւ Կոնգրեսի նստաշրջանի ավարտը դեսպանների թեկնածությունները չհաստատվեն, նրանք ստիպված կլինեն լքել պաշտոնները: