Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլյաեւը հիպերտոնիկ կրիզ է տարել ՊԱԿ-ի մեկուսարանում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ընդդիմադիր թեկնածուի փաստաբան Տամարա Սիդորենկոյին, նրա պաշտպանյալի ներերակային ճնշումը հասել է 220/160-ի: Փաստաբանի խոսքով, արդեն դրանից հետո քննիչները Նեկլյաեւին մեղադրանք են ներկայացրել Մինսկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Նեկյալեւի համար շտապօգնություն են կանչել: Բժիշկները մի քանի սրսկում են արել, բայց հրաժարվել են հիվանդանոց տեղափոխել նրան: «Նա հիպերտոնիկ երկրորդ կրիզի եւ ինսուլտի մտավախություն ունի»,- ասել է Սիդորենկոն: Նա նաեւ նշել է, թե իր պաշտպանյալը շարունակում է ձերբակալությունից հետո սկսած հացադուլը: