Թուրքիայում 2016–ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով դատարանի առաջ կանգնած հայտնի թուրք մտավորական Ահմեդ Ալթանը հանդես է եկել պաշտպանական ճառով։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ահմեդ Ալթանը դատարանում հայտարարել է, որ նախկինում իր գրածները դատարանում կրկնելու է. «Այո, այս իշխանությունը գնալու է։ Վատ թատրոնի վերջին ենք հասնում»։
Նշենք, որ Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողներից է եւ բազմիցս գրել է Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։




























