ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազնների հետ քննարկել է «Իրանի ապակայունացնող գործունեության դեմ» պայքարի հարցը, նշված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփն առանձին-առանձին խոսել է սաուդյան գահաժառանգ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի եւ Աբու Դաբիի ու ԱՄԷ-ի գահաժառանգ Մուհամմեդ ալ Նահայանի հետ:
Քննարկվել է նաեւ Պարսից ծոցի Արաբական երկրների խորհրդի շրջանակում համագործակցությունը եւ տնտեսական հարցեր, հստակեցրել է Սպիտակ տունը:




























