Բրազիլիայի դաշնային ոստիկանության ղեկավար Ֆերնանդո Սեգովիան հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Տեղական Globo պորտալը նշում է, որ ոստիկանության պետին հեռացրել է հասարակական անվտանգության նախարար Ռաուլ Ջունգմանը: Ըստ պարբերականի՝ դաշնային ոստիկանությունը կգլխավորի Ռոջերիու Գալորուն:

Նշենք, որ հասարակական անվտանգության նախարարությունը ստեղծվել էր մեկ օր առաջ: Գերատեսչության պարտականությունների մեջ է մտնում հանրային անվտանգության ծառայությունների ինտեգրում համակագումն ու զարգացումը ամբողջ երկրի տարածքում: