ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել 10 ամբաստանյալների, այդ թվում` Լոնդոնի Beaufort Securities Ltd բրոքերային գործակալությանը նրանց ենթադրյալ դերերի համար ավելի քան 50 մլն դոլարի չափով խարդախության եւ փողերի լվացման սխեմայի համար, որը կապված է Պաբլո Պիկասոյի ուշ շրջանի աշխատանքի հետ, հաղորդում է Reuters-ը:

Beaufort Securities Ltd -ի երկու մենեջերներ Beaufort Պիտեր Կիրիակը եւ Վինեշ Կանայը 2014 թվականի մարտից մինչեւ 2018-ի փետրվար խաբել են ներդրողներին՝ թաքցնելով իրենց սեփականությունը եւ մանիպուլացնելով ամերիկյան բաժնետոմսերի գները: 8 մեղադրյալներ, այդ թվում, Loyal Bank Ltd օֆշորային բանկը մասնակցել են փողերի լվացման սխեմայի մեջ:

Մեղադրանքները ներկայացվել են  6 անձի եւ 4 ընկերությունների դեմ: