Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետեւելու են ԱՄՆ-ում հարկային բարեփոխումների հետեւանքներին, մասնավորապես, Գերմանիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նրանց մրցունակության պահպանման տեսանկյունից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամեն շաբաթյա տեսանյութում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության ղեկավարը նշել է Ֆրանսիայի հետ ձեռնարկությունների համար հարկման միասնական համակարգի ստեղծման մասին նախագիծն իրականացնելու պատրաստակամությունը: «Դա նշանակում է, որ երբ մենք մտածենք, թե ինչպես պետք է Ֆրանսիայի եւ Գերմանիայի ընկերությունների համար հարկերի ավելացման համար ընդհանուր հիմք զարգացնենք, այդ ժամանակ հաշվի կառնվի նաեւ այն իրական իրադրությունը, որ մենք այժմ տեսնում ենք Ամերիկայում», - ասել է Մերկելը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին հարկային օրենսգրքում լուրջ փոփոխություններ կատարելու մասին օրենք էր ստորագրել : Բարեփոխումները համարվում են ամենախոշորը վերջին 30 տարիների ընթացքում: Այն, մասնավորապես, ենթադրում է բիզնեսի համար հարկերի նվազեցում:
Թրամփը ստորագրել է լայնածավալ հարկային բարեփոխումների իրականացման մասին օրինագիծը




























