Ամերիկացի Դոն Գորսկեն, որը հայտնի է բիգ-մակի հանդեպ իր սիրով, ծրագրում է մայիսին 30 հազար սենդվիչ ուտել, հայտնում է Fox Business-ը:
«Կսահմանվի կա՛մ Գինեսի ռեկորդ, կա՛մ սովորական,- պնդում է նա: - Բիգ-մակն իմ սիրելի ուտելիքն է, այդ պատճառով ես այն պարզապես, ինչպես նախկինում, ամեն օր կուտեմ»:
Գորսկեն սովորաբար խժռում է շաբաթական 14 բիգ-մակ: Նրա հաշվարկով՝ վերջին 44 տարում ավելի քան 8 օր է եղել, երբ ոչ մի հատ սենդվիչ չի կերել: Տղամարդը, որպես կանոն, այն ժամանակին գնում է «Մակդոնալդսում», հետո տաքացնում է միկրոալիքային վառարանում:
2016 թվականին Գորսկեն մտել էր Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես աշխարհի ցանկացած այլ բնակչից ամենաշատ բիգ-մակ ուտող մարդ: Նա նկարահանվել է 2 վավերագրական ֆիլմում, հրապարակել է ինքնակենսագրական գիրք եւ քանիցս մասնակցել է հեռուստահաղորդումների:





























