Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը պահպանողականների հետ կոալիցիոն համաձայնագրի հարցով կուսակցության անդամների քվեարկության ելքի առիթով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես շնորհավորում եմ ԳՍԴԿ-ին այս հստակ արդյունքի համար, ուրախ եմ հանուն մեր երկրի բարօրության հետագա համագործակցության համար»,- կիրակի նրա խոսքը փոխանցել է ՔԴՄ մամուլի ծառայությունը:

«Սա Գերմանիայի համար լավ որոշում է»,- իր հերթին Twitter-ում նշել է ՔԴՄ գլխավոր քարտուղար Աննեգրեթ Կրամփ-Կարենբաուերը:

Ավելի վաղ ԳՍԴԿ ղեկավարությունը հրապարակել էր սոցիալ-դեմոկրատների քվեարկության արդյունքները: ԳՍԴԿ անդամների 66 տոկոսից ավելին հավանություն է տվել Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի հետ նոր իշխող կոալիցիայի ձեւավորմանը եւ դրանով հարթել է կանցլերի պաշտոնում վերընտրվելու Մերկելի ճանապարհ: