Ավստրալիայի բնակչուհին ծովափերից մեկում շշի մեջ նամակ է գտել, որը օվկիանոս էր նետվել 132 տարի առաջ, հաղորդել է ABC Australia–ն։
Աղջիկն ընտանիքի հետ զբոսնելիս է եղել լողափում, Փերթ քաղաքից (Արեւմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք) 180 կիլոմետր հեռավորության վրա եւ ավազի մեջ նկատել է արեւի լույսի տակ փայլող շիշը:
«Մենք այն տուն տարանք եւ չորացրինք, հայտնաբերեցինք գերմաներենով գրառում»,–հայտնել է Տոնյա Իլման, որն էլ հենց գտել ուղերձը։
Հաղորդագրության մեջ նշված էր, որ այն գրվել է 1886 թվականի հունիսի 12-ին եւ շիշը ծով են նետել գերմանական «Պաուլա» նավից։




























