Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Յայջը գյուղի ջրանցքներից մեկում ջրի նվազման հետեւանքով  ձկներին սատկելու վտանգից փրկել են ոստիկանության ջրցան մեքենաները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իգդիրի Յայջը գյուղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած բնապահպանները մեծ թվով ձկներ են հայտնաբերել ջրի սնուցումից զրկված ջրանցքում։ Նրանք ձկներին թթվածնային քաղցի հետեւանքով սատկելու վտանգից փրկելու համար դիմել են ոստիկանությանը՝ տրամադրելու ջրցան մեքենաներ։

Ոստիկանության ջրցան մեքենաները եկել են ու ջրով լցրել ջրանցքը, որից հետո նախատեսվում է ձկներին տեղափոխել եւ բաց թողել Արաքս գետում։