Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նետոն սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկա–մեքսիկական սահմանին Ազգային գվարդիայի զորքեր ուղարկելու որոշման համար, փոխանցում է  Reuters–ը։ 

Նետոն կոչ է արել Թրամփին դադարեցնել երկու ժողովուրդների միջեւ երկպառակություն սերմանել եւ պահանջել է ավելի հարգալից տոն դրսեւորել երկկողմ հարաբերություններում։

Նա նշել է, որ պատրաստ է ԱՄՆ–ի հետ համաձայնության գալ, սակայն թույլ չեն տա, որ բացասական հռետորաբանությունը կանխորոշի իրենց գործողությունները: