Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ իր տեսակով բացառիկ աշխատանքը ներկայացնում է շուրջ 50 մետր երկարությամբ մեկ ընդհանուր նկար: Հեղինակի խոսքով գրաֆիկական կտավը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ հատուկ ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում երևանյան արվեստասեր հասարակությանը ցուցադրելու համար: Առաջին անգամ նման ձևաչափով ներկայացված ստեղծագործությունն իր ինքնատիպ ոճով արժանացել է այցելուների հավանությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նկարիչներ, մշակութային գործիչներ, արվեստասերներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը:
.jpg)
.jpeg)
.jpeg)



























