Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

- «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»։