1994 թվականին Ռուանդայում թութսիների ցեղասպանության հիշատակի միջազգային օրը, որը նշվում էր ամեն տարի, ապրիլի 7-ին, հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (բանաձեւ թիվ A/RES 58/234) «Ցեղասպանությունը Ռուանդայում եւ ՄԱԿ-ը» տեղեկատվական եւ լուսավորչական ծրագրի հետ համատեղ:
Այս ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության մոբիլիզացմանը` «Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակը պահպանելու միջոցով` ապագայում ցեղասպանությունները կանխելու համար», հաղորդում է Calend-ը:
Իրադարձությունները, որոնց նվիրված է միջազգային օրը, տեղի են ունեցել 1994 թվականին Ռուանդայում, երբ զինվորական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը սկսեց ոչնչացնել այն մարդկանց, որոնք համարվում էին թշնամիներ` քաղաքական եւ էթնիկական հատկանիշներով: Հարյուր օրվա ընթացքում զոհվածների թիվը տարբեր աղբյուրների համաձայն, կես միլիոնից մինչեւ մեկ միլիոն մարդ է կազմել:
ՄԱԿ-ի բանաձեւում նշվում է, որ «1994 թվականի Ցեղասպանությունը վերապրածները բազմաթիվ դժվարությունների են հանդիպել», եւ խորհուրդ է տրվում կազմակերպության անդամ պետություններին աջակցել ժամանակավոր կառավարության անօրինական գործողությունների զոհերին:




























