Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների կատարման դաշնային ծառայության, Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության եւ Քննչական կոմիտեի տասնմեկ գեներալների: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել  է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում:

Կադրային փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն հրամանագրով նախագահը նոր նշանակումներ է կատարել Ներքին գործերի նախարարությունում եւ Քննչական կոմիտեում: Մի քանի մարդ ՔԿ նախագահին առընթեր հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոններ են զբաղեցրել, որոնց թվում են Ալեքսանդր Լավրովը, ով վարում է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գործը, որը մեղադրվում է «7-րդ ստուդիայում» յուրացումների կազմակերպման մեջ: