Ֆրանսիական Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 7-ին նոր գործադուլ են անում, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, չեղարկվել են չվերթների 30 տոկոսը, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Ավիափոխադրող ընկերության ղեկավարությունը պարզաբանել է, որ Air France–ը շաբաթ օրը մտադիր է ապահովել մեծ տարածություններ չվերթների 75 տոկոսը եւ միջին հեռավորության չվերթների 65 տոկոսը։ Ընկերությունը նաեւ նախատեսում է իրականացնել կարճ տարածությունների չվերթների շուրջ 70 տոկոսը։
Գործադուլներն իրականացվում են 11 խոշոր ճյուղերի արհմիությունների կոչով։ Գործադուլին մասնակցում են ավիակարգավարներ, բորտուղեկցորդներ, օդաչուներ եւ ուղեկցորդուհիներ։ Նրանք պահանջում են 6 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը։ Նրանք հիշեցնում են, որ Air France–ում աշխատավարձի բարձրացում չի եղել 2011 թվակլանից ի վեր։ Ընկերության ղեկավարությունը դեմ է նմանատիպ պահանջներին՝ համարելով դրանք չափազանց։ Նրանք համաձայն են 2018 թ. բարձրացնել աշխատավարձերը միայն 1 տոկոսով։
Նախկինում Air France-ի աշխատակիցները գործադուլներ են կազմակերպել մարտի 22-ին եւ 23-ին, ինչպես նաեւ ապրիլի 3-ին: Գործադուլները կկրկնվեն նաեւ ապրիլի 10-11–ը, 17-18–ը, 23-24–ը:




























