Ճապոնական ծովի ափամերձ շրջանում՝ Ֆուկուի պրեֆեկտուրայում, 17 տարվա մեջ առաջին անգամ ապրիլին ձյուն է տեղացել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Ձյան ծածկույթի բարձրությունը լեռնային շրջաններում, ինչպես նաեւ Օնո քաղաքում կազմել է 7-11 սանտիմետր։ Օդի ջերմաստիճանը չի գերազանցել 4-5 աստիճանը ըստ Ցելսիուսի, որը այս տարածքում բնորոշ է տարվա ամենացուրտ ամսվան՝ փետրվարին։

Ֆուկուի պրեֆեկտուրայում տեղումները համընկել են սակուրայի ծաղկման հետ, ուստի տեղի բնակիչները կարողացել են ձնածածկ վարդագույն ծաղիկների լուսանկարներ անել։ 

Օդերեւութաբաննների փոխանցմամբ՝ այս պրեֆեկտուրայի համար անսովոր բնության երեւույթը ձեւավորվել է ցածր ճնշման եւ սառը օդային զանգվածների հոսքի արդյունքում։ Նրանց կանխատեսմամբ՝ սրան կհաջորդեն անձրեւները, ապա այստեղ կհաստատվի տաք գարնանային եղանակ։